Փհենյանը պատրաստ է քննարկել Սեուլի ցանկացած առաջարկ, որը կնպաստի հայրենիքի վերամիավորմանը։ Այս մասին ասված է Հյուսիսային Կորեայի կառավարության, քաղաքական կուսակցությունների եւ ՀԿ-ների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կորեայի Աշխատանքային կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ Կորեայի վերամիավորման մասին Կիմ Չեն Ընի ելույթի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե Հարավային Կորեան հանդես գա ազգային միասնության անկախության համար բարենպաստ առաջարկով, ապա Հյուսիսային Կորեան կպաշտպանի այն»,- ասված է հայտարարության մեջ։ Փհենյանում կարծում են, որ Սեուլը պարտավոր է կամք դրսեւորել Հյուսիսի եւ Հարավի միջեւ հարաբերությունների բարելավման համար։

Հյուսիսային Կորեայի հայտարարության մեջ սուր քննադատության է ենթարկվում Հարավային Կորեայի իշխանությունների դիրքորոշումը, որը այդ հարաբերությունների կարգավորումը կապելով միջուկային խնդրի հետ։