Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան կկայանա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք այսօր երեկոյան Վիեննայում նրա հետ երկկողմ հանդիպում կունենանք, իսկ ավելի ուշ կկայանա նաեւ Սիրիայի աջակցության  միջազգային խմբի հանդիպումը»,- ասել է Լավրովը Մինսկում։

Նշենք, որ Սիրիայի աջակցության  միջազգային խմբի արտգործնախարարների հանդիպումը կկայանա մայիսի 17-ին Վիեննայում։