ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Մոսկվայում բանակցություններ է անցկացրել եւ ԱՄՆ մեկնելուց առաջ պելմենի է կերել իր սիրած վայրում, հայտնել է պետքարտուղարության մամուլի քարտուղար Ուիլլ Սթիվենսը թվիթերի իր էջում:
«Նուլանդը չի կարողացել Մոսկվա այցելել, առանց այցելելու պելմենիների մեր սիրած վայրը», — գրել է Սթիվենսը եւ լուսանկար է տեղադրել, որում Նուլանդը եւ ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆթը պատառաքաղների վրա պելմենիներ են պահում, հայտնում է Gazeta-ն:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր Վիկտորիա Նուլանդի հանդիպումը Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիսկավ Սուրկովի հետ:




























