Աշխատանքներ են տարվում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական մեծ պայմանագրի շրջանակում  GSP համակարգի ավելի արդյունավետ կիրառության վերաբերյալ: Այդ մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:  

Մոտ ժամանակներս, նախարարի խոսքով, կնշվեն հստակ ժամկետները, երբ այդ համաձայնագիրը շրջանառության մեջ կմտցվի եւ կվավերացվի: Մինասյանը նաեւ նշել է, որ շարունակվում են համաձայնագրի կնքման աշխատանքները, որը բացառում է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կրկնակի հարկումը: «Այդ աշխատանքները կատարում է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: Վերջին զեկույցի համաձայն, արդյունավետ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ», - հավելել է նախարարը: