Մայիսի 16-ին Կանոզայի (Canosa) քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել էր նաեւ իտալական մեկ այլ քաղաքի՝ Չիվիտա Կաստելլանայի (Civita Castellana) խորհուրդը:

Այսպիսով, Իտալիայում տեղական իշխանությունների՝ նահանգային եւ քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ հայ ժողովրդին իրենց համերաշխությունն են հայտնել 107 խորհուրդներ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։