ԱՄԷ-ի քրեական դատարանը վճռել է 40 հազար դոլարի չափով տուգանել երկրից արտաքսել կնոջը, որը դավաճանության ապացույցներ է փնտրել ամուսնու հեռախոսում: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ԱՄԷ-ում բնակվող արաբական երկրներից մեկի քաղաքացի կինը խոստովանել է, որ ամուսնուն կասկածել է դավաճանության մեջ եւ ապացույցներ գտնելու համար, առանց ամուսնու թույլտվության, նրա բջջայինում գտած լուսանկարները փոխանցել էլեկտրոնային այլ սարքավորման մեջ:
Ամուսնու հայցը քննելուց հետո դատարանը վճիռ է հրապարակել՝ ղեկավարվելով կիբերհանցագործության մասին օրենսդրությամբ, որը պատիժ է սահմանում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ «այլ անձի անձնական կյանքի ներխուժման համար»:





























