Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին թագավորության խորհրդարանի շենքում առաջին անգամ օգտվել է վերելակից: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Ըստ Gazeta-ի, նախկինում 90-ամյա թագուհին եւ 94-ամյա Էդինբուրգի դուքսը բարձրանում էին 26 աստիճան ունեցող սանդուղքով, որի երկայնքով զինվորներ էին կանգնում: Սակայն մայիսի 18-ին նրանք որոշել են օգտվել վերելակից, որը հատուկ այդ առիթով է տեղադրվել: