Աֆղանստանի Հիլմենդ գավառում կործանվել է ադրբեջանական Silk Way ավիաընկերության բեռնատար օդանավը: Անձնակազմի 9 անդամներից 7-ը զոհվել են, 2-ը՝ ծանր վիրավորվել:

Ադրբեջանական Report գործակալության տվյալներով, վիրավորներն Ուկրաինայի քաղաքացիներ են: ԱՆ-12 օդանավն ադրբեջանական ընկերությունը վարձակալել է՝ Աֆղանստանում բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով:

Ըստ ՏԱՍՍ-ի, օդանավի հրամանատարն Ուզբեկստանի քաղաքացի էր, իսկ անձնակազմում Ուկրաինայի 3 եւ Ադրբեջանի 5 քաղաքացիներ կային: