Միլիարդատերերի ամենահարուստ երեխաներին պարզելու համար (վարկանիշում հաշվի չի առնվում ամուսնական մասնաբաժինը), Forbes-ը ձեռնարկատերերի կարողությունը բաժանել է նրանց երեխաների քանակի վրա: Հենց այդ պատճառով ցուցակում չեն հայտնվել Ռոման Աբրամովիչի երեխաները, պարզաբանում է պարբերականը
Forbes-ն ամենահարուստ ժառանգ է անվանել «Լուկոյլի» ղեկավար Վագիտ Ալեքպերովի որդուն (8,9 մլրդ դոլար): Յուսուֆ Ալեքպերովը կարող է շարունակել հոր գործը. Նա պրոֆիլային կրթություն է ստացել եւ նավթային ընկերությունում աշխատել է որպես ինժեներ:
Վարկանիշի երկրորդ տեղում «Եվրոքիմ»-ի եւ ՍԱԷԸ-ի սեփականատեր Անդրեյ Մելնիչենկոյի դուստրն է` Տարան, որն ընդամենը չորս տարեկան է: Նա Մելնիչենկոյի միակ ժառանգորդն է, որի կարողությունը գնահատվում է 8,2 մլրդ դոլար:
2016 թվականի վարկանիշի առաջին տեղում կարող էր լինել «Նովատեկ» եւ «Սիբուրա» ընկերությունների սեփականատեր Լեոնիդ Միխելսոնի դուստրը` Վիկտորիան, սակայն «անսպասելիորեն պարզվել է, որ նրա 60-ամյա հայրը վերջերս որդի է ունեցել»: Արդյունքում գործարարի երեխաները հայտնվել են ընդամենը երրորդ հորիզոնականում. յուրաքանչյուր երեխային բաժին է ընկնում 7,2 մլրդ դոլար:
Եթե վերցնենք Forbes-ի վերջին ցուցակից բոլոր 77 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը (283 մլրդ դոլար) եւ բաժանենք նրանց երեխաների վրա (միլիարդատերերն ընդհանուր առմամբ 243 երեխա ունեն), յուրաքանչյուրին մեկ միլիարդից մի քիչ ավելի է բաժին ընկնում:





























