Հունաստանի գլխավոր շտաբը չի հաստատում տեղեկատվությունը, որ EgyptAir ավիաընկերության օդանավը ծովն է ընկել է Կարպատոս կղզու մոտ, օդանավի բեկորները չեն հայտնաբերվել, հաղորդում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով Հունաստանի ՊՆ գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը:

«Մենք սպասում ենք տեղեկատվության առափնյա ծառայությունից: Այս պահին մենք ոչինչ չենք գտել»,-հայտնել են Գլխավոր շտաբի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 օդանավը ռադարների տեսադաշից անհետացել է այսօր՝ մայիսի 19-ի գիշերը, Հունաստանի օդային տարածքում: Օդանավի որոնումների համար օպերատիվ շտաբ է ստեղծվել, որտեղ ընդգրկվել են վոլոր ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչները: Օդանավում եղել է 66 մարդ՝ 56 ուղեւոր եւ անձնակազմի 10 անդամ: