Ադրբեջանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը: 

Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ տեղի է ունեցել այսօր: Զրույցի ընթացքում կարծիքների հանգամանքալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջերս տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպման արդյունքների վերաբերյալ:   

Նախարարներն ընդգծել են կողմերի` հրադադարի ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածության պահմանման, ինչպես նաեւ լիարժեք բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը` հակամարտության համընդհանուր քաղաքական կարգավորման հասնելու նպատակով: 

Է. Մամեդյարովը ողջունել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը` իր ծառայություններն առաջարկել կարճ ժամկետում բարձր մակարդակով հաջորդ հանդիպման կազմակերպման առումով, որի վերաբերյալ կողմերը պայմանավորվախություն են ձեռք բերել Վիեննայում: