Թուրքական դատախազության հրահանգով,  Բուրսայի ոստիկանությունը բերման է ենթարկել  «Բուրսասփոր» ֆուտբոլային ակումբի նախագահ Իբրահիմ Յազըջըին,  «Մայր հայրենիք» կուսակցության Բուրսայից ընտրված նախկին պատգամավոր Մեհմեդ Գեդիկին եւ այլոց։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  «Բուրսասփոր» ակումբի իրավաբան Օզթուրք Յազըջըն նշել է, թե որեւէ խոսք չկա ձերբակալության մասին։ «Ակումբի նախագահի անունը համընկել է մեկ այլ անվան հետ եւ նա ներկայումս վկայություններ է տալիս ոստիկանությունում։ Նա ոչ, կասկածյալ է, ոչ էլ` մեղադրյալ»-պնդել է իրավաբանը։