Մայիսի 25-ին ՀՀ խորհրդարանում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը: Նիստը բացել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:

Առաջին հարցը Ընտրական օրենսգրքի նախագիծն է, որը քննարկվում է 3-րդ, վերջնական ընթերցմամբ: Սահակյանը նախազգուշացրել է, որ քննարկումը շարունակվելու է 5-10 րոպե:

Նշենք, որ առաջին եւ երկրորդ ընթերցումների միջեւ նախագծում մի շարք փոփոխություններ են կատարվել, իսկ երրորդ ընթերցումից առաջ կատարվել են միայն խմբագրական փոփոխություններ: