Ադրբեջանի Գյանջա քաղաքում կողոպտել են Bank of Baku-ի մասնաճյուղը, հայտնում է Azvision.az-ը: Կողոպուտը տեղի է ունեցել գիշերը:

Ենթադրաբար գողերը կոտրել են օդանցքի ճաղերը եւ մտել ներս: Դեպքի  վայր են ժամանել ոստիկանները, սակայն նրանք չեն կարողացել բռնել հանցագործներին: Փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում: