Շախմատի կանանց Ռուսաստանի հավաքականը Յուրի Դոխոյանի գլխավորությամբ երեկ` հոկտեմբերի 1-ին, Համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին տուրում Բուլղարիային 4:0 հաշվով հաղթելուց հետո նվաճեց չեմպիոնի տիտղոսը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի կանանց թիմն առաջին անգամ հասավ նման նվաճման: 1992-2008թթ. ինն Օլիմպիադաներում չորսական անգամ չեմպիոն էին դարձել Չինաստանն ու Վրաստանը, մեկ անգամ էլ` Ուկրաինան: Ամենատիտղոսակիր թիմը նախկին ԽՍՀՄ հավաքականն էր` 11 չեմպիոնական տիտղոս:
Ռուսաստանի հավաքական
Տատյանա Կոսինցեւա
Նադեժդա Կոսինցեւա
Աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Կոստենյուկ
Ռուսաստանի չեմպիոն Ալիսա Գալյամովա
Վալենտինա Գունինա
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյան: Նա երկար տարիներ մարզել է Գարի Կասպարովին
Լուսանկարները` Chesspro-ի եւ Ugra-chess-ի:





























