Մայիսի 28-ին, ժամը 5.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողից Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ղուկասավան գյուղի կենտրոնական փողոցում գտնվող խանութներից մեկից գողություն է կատարվել, ինքն իր ընկերոջ հետ հետապնդում են գողություն կատարողներին, որոնք դեպքի վայրից հեռանում են «Տոյոտա-Վիտզ» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 8.35-ին 46-ամյա Հովհաննես Շ.-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում իր խանութի դռան փականը հարմարեցված գործիքով կոտրելով` մտել են ներս եւ գողացել ծխախոտ, տարբեր ապրանքներ եւ մոտ 130.000 դրամ` պատճառելով 1.200.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Տոյոտա-Վիտզ» մակնի ավտոմեքենայի վարորդը նախկինում դատված 54-ամյա Վարդան Ս.-ն է, ով Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու դիմաց հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին եւ ձերբակալվել:
Կատարվում է քննություն:




























