Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երեւանի Ա. Խաչատրյան եւ Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում տարբեր տրամաչափի փամփուշտներ է գտել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նշված վայրից հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի` 6, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 13 եւ «ՊՍՄ» տիպի ատրճանակի 5,45 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Ձեռնարկվում են միջոցառումներ փամփուշտները նշված վայրում թողած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: