Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 30-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը: 

Բացահայտվել է գողության` 10, խարդախության` 6, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1, յուրացման եւ խուլիգանության 2-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: