Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի մասնակցում բիզնեսի կողմից կազմակերպվող միջոցառումներին: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:

Նշենք, որ այսօր կազմակերպված «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի հայեցակարգային վերլուծություն» խորագրով քննարկմանը ներկա չէին ՀՀ ՏՄՊՊՀ ներկայացուցիչները:

«Հանձնաժողովը տնտեսվարողների կողմից նախաձեռնվող եւ  ֆինանսավորվող միջոցառումներին որպես կանոն չի մասնակցում: Առավելեւս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի տնտեսվարողների, որոնց գործը մրցակցային օրենսդրության խախտման փաստերի առնչությամբ, այս պահին   գտնվում է  Հանձնաժողովի վարույթում»,-ասել է Գայանե Սահակյանը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է մասնավորապես «Հայկական ծրագրեր ՍՊ ընկերությանը», որի շահերը Հանձնաժողովում պաշտպանող փաստաբանական ընկերության կողմից է Հանձնաժողովը ստացել է միջոցառմանը մասնակցելու հրավերը: