Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 36-ում մոտ 100 մարդու տվյալների արտահոսք է տեղի ունեցել, հայտնում է Կիոդո գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությանը:

Այսօրվա դրությամբ այդ տվյալների մեծ մասը հնացած է, սակայն ավելի քան 18 հազարը դեռ օգտագործվում է: Ճապոնիայում առողջապահության ապահովագրությունը ամենակարեւոր փաստաթղթերից մեկն է համարվում՝ վարորդական իրավունքին եւ անձնագրին հավասար, որոնք օգտագործվում են ինքնության հաստատման համար: Ռիսկ կա, որ այդ տվյալները կօգտագործեն խարդախ նպատակներով: