Տարեսկզբից Միջերկրական ծովում ավելի քան 2.5 հազար ներգաղթյալ է խեղդվել, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով միգրացիոն մարմինների տեղեկությունները:

Հաղորդվում է, որ, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, մահացու ելքով դեպքերի թիվը 35 տոկոսով աճել է:

Պարբերականի տեղեկություններով, չնայած Թուրքիայի հետ միգրացիոն գործարքին, փախստականները շարունակում են Եվրոպա մտնելու փորձեր կատարել:

ՄԱԿ փախստականների հարցերով հանձնակատար Ուիլյամ Շփինդլերը կարծում է, որ ցնցող թվերը միայն մեծանալու են: Նրա կանխատեսումներով՝ եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ՝ ավելի ու ավելի շատ ներգաղթյալներ են փորձելու ծովով Եվրոպա հասնել: