Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-4-ը աշխատանքային այցով մեկնելու է Շվեյցարիա եւ Ֆրանսիա։
ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն այցի շրջանակներում հանդիպումներ է ունենալու Ժնեւի եւ Մարսելի հայկական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաեւ տեղի մի խումբ գործարարների հետ։
Հանդիպումների ընթացքում Ա. Հարությունյանը նրանց հետ քննարկելու է հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:





























