ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովի բակում մանուկներին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է, որ ցանկանում է՝ Հայաստանում բոլոր երեխաները երջանիկ լինեն. «Կուզենային, որ բոլոր մանուկները նման լինեին իրար։ Ես ավելի շատ կուզեի, որպեսզի մանուկները կարողանային ավելի երջանիկ ապրել, տեղը տեղին։ Եվ չունենայինք մանուկներ, որոնք իրենց վատ զգային, որոնք բոլոր միջոցառումներին տխրեին, որ իրենք նման չեն մյուս մանուկներին։ Երեխաները պարտավոր են մեծանալ։ Մանուկների համար ոչ թե իշխող կուսակցությունն է պատրաստ ինչ-որ բան անել, այլ ամբողջ ազգը։ Պետությունը նրա համար է, որպեսզի միջոցներ ստեղծի, որպեսզի ավելի բարեհամբույր եւ բարեհոգի երեխաները կարողանան մեծանալ»,-ասել է նա։
Հարցին՝ արդյոք այսպիսի Հայաստա՞ն է երազել ունենալ իր թոռների համար, Գալուստ Սահակյանը պատասխանել է «Ոչ՝ ավելի մեծ Հայաստան»։ Դիտարկմանը, թե ավելի մեծ Հայաստան ստեղծելու համար ինքը անելիք ունի՞, պատասխանել է. «Բնական է ունեմ, այնքանով, որքանով որ այսօր կարողանում եմ որոշակիորեն դերակատարում ունենալ»։
Հիշելով մանկությունը, Ազգային ժողովի նախագահը նշել է, որ չարաճճի երեխա է եղել. «Չար եմ եղել, հետո ավելի չար, հետո նորից չար։ Էսօր էլ չարաճճի չեմ, բայց որպես քաղաքականության մեջ, համարում եմ չարաճճի»։



































