Հայաստանում մրցույթը չհաղթահարած մոտ 150 քաղաքացիական ծառայող չի կարողանա վերականգնվել պաշտոնում: Այդ մասին հունիսի 1-ին լրագրողներին հայտնել է հանրապետության Քաղաքացիական ծառայողների խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:   

Նրա խոսքով, նման օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտել  2015-ի սկզբից: Այսպես, եթե ծառայողը ժամանակավոր պայմանագրով պաշտոն է զբաղեցնում, բայց չի հաղթում մրցույթում, նրա հետ պայմանագիրը լուծարվում է առանց տվյալ պաշտոնում վերականգնվելու իրավունքի, նույնիսկ եթե նրանից բացի, հավակնորդներ չկան:   «Մեկ տարուց ավելի է` նման դեպքերի թիվն արդեն 150 է կազմել: Իրենք էլ են զարմացել: Նրանց մեջ վարչությունների եւ բաժանմունքների պետեր կան», - նշել է Բադալյանը: