2016-ի I եռամսյակում տարրական թեստը հաղթահարել է Հայաստանում կրտսեր պաշտոնյայի թեկնածուների մոտավորապես 15 տոկոսը: Այդ  մասին հունիսի  1-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանը:   

Պետական ծառայության կրտսեր պաշտոնների հավակնելու համար Խորհուրդը ոչ այնքան բարձր, նույնիսկ` ոչ բարձր պահանջներ է սահմանել: Դրանց թվում են պարզ հարցերը Հայաստանի մասին` սահմանակից պետությունների իմացություն, գրող Թումանյանին ճարտարապետ Թամանյանից տարբերելու կարողություն: 

400 հայտատուից թեստը հաղթահարել է 60-ից պակաս մարդ: Ընդ որում, բոլոր հայտատուները բարձրագույն կրթություն են ունեցել, ափսոսանքով նշել է Բադալյանը: 

«Ընդ որում, մենք դիտավորյալ որոշել էինք շատ պահանջկոտ չլինել սկսնակ ծառայողների հանդեպ, այդտեղից էլ` պարզ հարցերը: Իսկ արդյունքն այդպիսին էր», - հայտնել է Բադալյանը:

Նշանակալից է այն, որ քչերն են հաղթահարում այն պաշտոնների պատնեշը, որոնք իրավաբանական եւ տնտեսագիտական կրթություն են պահանջում, չնայած Հայաստանում ամեն երկրորդը կամ իրավաբան է, կամ` տնտեսագետ, հավելել է Բադալյանը: