Անգրագետներին եւ ոչ կոմպետենտներին հովանավորող պետերը չեն մնա ղեկավար պաշտոններում: Այս մասին հունիսի 1-ին լրագրողներին ասել է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Նա չի համաձայնել այն դիտարկման հետ, թե այդ դեպքում ստիպված են լինելու պաշտոնանկ անել բոլոր նախարարներին: «Մի՞թե բոլոր պետերն այդպիսին են: Ես չէի ասի: Ուղղակի պեք է նշեմ, որ եթե կան ոչ բանիմաց, անընդունակ աշխատակիցներ, ապա դրանում կա նաեւ պետի մեղքը: Չէ՞ որ առանց նրա գիտության չէ աշխատողն անցել այդ աշխատանքին»,- ասել է Բադալյանը: