Ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոն կոչ է արել Գերագույն Ռադայի պատգամավորներին ժողովրդի առաջ քավել մեղքերը, հայտնում է «112 Ուկրաինան»:

«Դուք բոլորդ Տիտանիկի վրա եք, դա այս խորհրդարանն  է: Ձեզ է նայում հիմա ամբողջ ժողովուրդը:  Եթե դուք հիմա հանձնաժողով չստեղծեք, ժողովուրդն արդեն կհասկանա, թե ով եք դուք: Եթե դուք ստեղծեք հանձնաժողով, իսկ դա ոչինչ չտա, ժողովուրդը նորից կհասկանա, թե ինչպիսին եք դուք: Ամեն դեպքում այս նավից չեն փախչի անգամ առնետները: Սկսե՛ք ձեզնից, տվե՛ք այն, ինչ ավելորդ է եւ դուրս է գալիս ձեր կոկորդներից, եւ այդ ժամանակ ժողովուրդը ձեր Տիտանիկը ձեռքերի վրա կտանի, իսկ դուք կփրկեք Ուկրաինան: Եթե չեք անի, ապա ժողովուրդը կխորտակի այս Գերագույն ռադան: Ուստի խորհուրդ եմ տալիս ստեղծել հանձնաժողով եւ անել ամեն բան ազնիվ»,- ասել է Սավչենկոն: