Պետական ծառայությունը աշխատանքի տեղավորման ստացիոնար չէ: Այդ մասին հունիսի 1-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Պետական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է կատարվում վարչապետի հանձնարարականը պետապարատի օպտիմալացման վերաբերյալ:
Նրա խոսքով, հարցի ուսումնասիրման հանձնաժողով է ստեղծվել եւ ուսումնասիրում է գերատեսչությունների հաստիքները: Թե ճշգրիտ ինչքան մարդ է անհրաժեշտ ազատել եւ պետք է արդյոք, առայժմ որոշված չէ: Այս պահին կան միայն ընդհանուր սկզբունքներ, որոնցով գնահատվում է հաստիքի անհրաժեշտությունը: «Ամեն դեպքում, եթե բաժնում կամ վարչությունում կան մարդիկ, որոնք ոչինչ չեն անում, դա վատ է ազդում եւ նրանց արդյունավետորեն աշխատող գործընկերների եւ նրանց մոտիվացիայի վրա», - խոստովանել է Բադալյանը:
Նա ասել է, որ անհրաժեշտ է ինքն իր հանդեպ ազնիվ լինել. պետական ծառայողը նախ եւ առաջ ոչ թե սպառող է, այլ քաղաքացիների համար արժեքների եւ կյանքի արդյունավետ կարգավորման ստեղծող: «Պատկերացրեք պաշտոնյայի, որն իմ թվարկածից ոչինչ չի անում: Միակ արդյունքը աշխատավարձն է, որ ստանում է իր համար: Նման մարդը պե՞տք է աշխատի: Եթե դուք համաձայնեք դրան, կներեք, ես կվիճեմ ձեզ հետ», - նշել է Բադալյանը:




























