Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 31-ից հունիսի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 2, յուրացման եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: