Իշխանությունը անի չանի, մեր ազգի արժեհամակարգն այնպիսի է, որ մենք հատուկ դրական վերաբերմունք ունենք երեխաների, ծնողների նկատմամբ, դա մեր ժողովրդի գենետիկայի մեջ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում Երեխաների պաշտպանության օրվա առթիվ հրավիրված միջոցառման ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին` արդյոք ՀՀ իշխանությունները իրականացնում են այնպիսի քայլեր, որ Հայաստանում երեխաներն ապահով ու պաշտպանված լինեն, նա պատասխանել է. «Ես խոսում էի արժեքային համակարգի մասին, հայ երեխան միշտ ուշադրության կենտրոնում է: Այսօր հայ ծնողը երեխային ուշադրություն դարձնում է, երեխան պետության հոգածության ներքո է, բայց բավարար չէ: Որպեսզի մենք բոլոր խնդիրները լուծենք, պիտի շատ մեծ երկրի չափ բյուջե ունենանք եւ դժբախտաբար, դեռեւս այսպես է»,-ասել է Շարմազանովը:




























