Գլխի շրջանում հրազենային վնասվածքով մայիսի 20-ին Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 24-ամյա Դավիթ Թ.ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Աստղիկ» բժշկական կենտրոնից։ Հիվանդանոցից տեղեկացրին, որ երիտասարդը միացված է արհեստական շնչառության ապարատին՝ «սիրտն աշխատում է, ուղեղը՝ ոչ»։

24-ամյա Դավիթ Թ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքով  քրեական գործ է հարուցվել: ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ 110-րդ հոդվածի առաջին կետով («ինքնասպանության փորձի հասցնելը»):

Նշենք, որ մեր տեղեկություններով,  երիտասարդը ինքնասպանության փորձ է կատարել, թե ինչու է նման քայլի գնացել, կպարզվի նախաքննությամբ: 24-ամյա Դավիթ Թ.- ին հիվանդանոց են տեղափոխել Երեւանի Շահումյան 17-րդ փողոցի տներից մեկից, որտեղ նաեւ զենք է հայտնաբերվել: