Հնդկաստանում ճեպընթաց գնացքի երկաթուղու շինարարության արժեքը 1 մլրդ դոլարով թանկացել է սուրբ կովերի պատճառով: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Աղբյուրների փոխանցմամբ՝ նախագծի թանկացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկաթուղու գիծը որոշել են ամբողջ երկայնքով վեր բարձրացնել գծերի վրա զբոսնող կովերի պատճառով:

Հաղորդվում է, որ գնացքները երկաթուղու նոր հատվածում կարող են զարգացնել մինչեւ 350 կմ/ժ արագություն:

Նախագծի ընդհանուր արժեքը ի սկզբանե կազմում էր 14.6 մլրդ դոլար, սակայն աղբյուրների փոխանցմամբ՝ բարձրացված գծերը նախահաշիվը 16 մլրդ դոլարով կթանկացնեն, ինչը կազմում է Հնդկաստանի ՀՆԱ 1 տոկոսը: Շինարարությունը պլանավորվում է ավարտին հասցնել 2018-ին: