Թուրքիայում Էրդողանի նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ 2 տարվա որսի ընթացքում 4 հազար հոգի է ձերբակալվել։

Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում 2013–ի դեկտեմբերի  «Մեծ կաշառք» գործողությունից հետո Էրդողանի հրահանգով Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների ու անդամների որս է սկսվել։

Նշվում է, որ 2 տարվա ընթացքում ձերբակալվել է 4 հազար 11 գյուլենական, որոնց մեջ են ներկա եւ նախկին պետական պաշտոնյաներ, ոստիկաններ, զինվորականներ, խոշոր գործարարներ, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու եւ ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեջ։

Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։