Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունիսի 1-ին քննարկել են Սիրիայում տիրող իրադրությունը: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ, ուշադրության կենտրոնում է եղել «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի եւ Սիրիայում գործող ահաբեկչական այլ խմբավորումների դեմ համատեղ վճռական պայքարի անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաեւ պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: