Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաեւ դիպուկահար հրացաններ եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն, չեն արձագանքել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրության մեջ: