Սաուդյան Արաբիան չի բացառում, որ կաջակցի նավթի արդյունահանման ծավալները սահմանափակելու որոշմանը, եթե այն կազմի օրական 32.5 մլն բարել, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրները:
Բանակցության մյուս մասնակիցները՝ Նիգերիան, Կատարն ու Ալժիրը, պաշտպանում են նավթի արդյունահանման սառեցման որոշումը: Ալժիրը վստահ է, որ Վիեննայում բանակցությունների մասնակիցների միջեւ համաձայնության բացակայության դեպքում սեւ ոսկու արժեքը կնվազի: ԱՄԷ-ն իր հերթին մտադիր է դեմ հանդես գալ, եթե դրան չհամաձայնի Իրանը, որը պահանջում է քվոտան բարձրացնել մինչեւ 4 մլն բարել:





























