Մեխիկոյում մեքսիկական Նոր ալյանս կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը բավական անսովոր կերպով է ավարտել՝ միջոցառմանը հրավիրելով մերկ կրծքերով մոդելների:
Մեքսիկայում հունիսի 5-ին տեղական ընտրություններ են կայանալու: Մեխիկոյում Նոր ալյանսը պայքարում է քաղաքային հիմնադիր ասամբլեայում իր պատգամավորների մանդատների համար, փոխանցում է RIA Novosti-ն:
El Universal-ի տեղեկություններով՝ գոտկատեղից վեր մերկ աղջիկների մարմինները ներկված են եղել կուսակցության գույներով՝ սպիտակ եւ երկնագույն, իսկ նրանց կրծքերին եղել է Նոր ալյանսի պատկերանիշը:





























