Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 1-ին, ժամը 22.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 43-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 43-րդ կմ-ում «Mitsubishi Pajero» մակնիշի 08 UL 104 համարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին: Վերջինս տապալվել է եւ ընկել ճանապարհին՝ մասնակի խոչընդոտելով երթեւեկությանը:
Վթարի հետեւանքով վարորդը (ինքնությունը չի հաջողվել պարզել) արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետեւ Էրեբունու ԲԿ:
Փրկարարները ավտոմեքենան տեխափոխել են ավտոքարշակի վրա:




























