Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Քրիստափորի փողոցի թիվ 9 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել 80-ամյա Վ. Գ.-ի դին: