Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 08.38-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյանի բազմոցին հայտնաբերել 70-ամյա Ա. Ս.-ի դին: