Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:
«ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը եւ վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները»,-ասված է հաղորդագրությունում:





























