Մայիսի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշավան գյուղում գտնվող խանութում գնումներ կատարելիս գողացել են 2 կացին, 25 մ ռետինե խողովակ եւ հեռացել «Լանդ կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայով` պատճառելով 70.000 դրամի վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, 33-ամյա Ռազմիկ Թ.-ն` իր ընկերների` 36-ամյա Կորյուն Մ.-ի եւ 40-ամյա Տարոն Մ.-ի հետ նշված խանութից կատարել են գնումներ, որի ընթացքում Ռազմիկ Թ.-ն գողացել է 2 կացին եւ 25 մ ռետինե խողովակ:
Ռազմիկ Թ.-ն հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:




























