Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն ուզում է ապագայում հուշեր գրել, հայտնում է   «Օր» պարբերականը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրեն պատմել են իր ազատման մանրամասները, նա ասել է.  «Ազատ արձակեցին, փառք Աստծու: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրին այսպես ազատ արձակեն: Հետո էլ, եթե պատմեմ իմ ազատման մանրամասները, մյուսներին կազատե՞ն»:

Սավչենկոն նշել է, որ ներկայումս իր ազատման մանրամասները ներկայացնելը վաղաժամ է: 

«Երբ գրեմ «ծեր Իզերգիլի հուշերը», որտեղ կպատմեմ իմ ամբողջ կյանքը, կկարդան երեխաներն ու թոռները եւ կծիծաղեն: Այսօր դա իմանալու կարիք չկա: Լրագրողները պետք է աշխատեն օգնելու համար, ոչ թե վնասելու: Որովհետեւ հնարավոր է վնասել», — ասել է նա: