ԱՄՆ-ում 30 մարդ տուժել է ուղեւորատար ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետեւանքով, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով FoxNews.com-ին:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի` հունիսի 1-ին` Հյուսթոն քաղաքում (Թեքսասի նահանգ): Պորտալի տվյալներով, ավտոբուսի վրա ընկել է ճանապարհային մեծ նշանը, որը տեղադրված էր ճանապարհի վրա: Տրանսպորտային միջոցը շատ է վնասվել:
Ընդհանուր առմամբ վնասվածք է ստացել առնվազն 32 մարդ: Հիվանդանոց է հասցվել 28 մարդ` ներառյալ կրիտիկական վիճակում գտնվող մեկ տուժած:





























