Հունիսի 1-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ՝ գումարով եւ այցեքարտերով:
Գոռ Պ.-ն խոստովանել է տվել, որ դրամապանակը գողացել է թիվ 1 երթուղու ավտոբուսում, մի կնոջ պայուսակից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 55-ամյա Մարգարիտա Պ.-ն է:
Կատարվում է հետաքննություն:




























