ՕՊԵԿ-ի ղեկավար Աբդալլա Սալեմ ալ-Բադրին կարծում է, որ նավթի շուկայում վատ ժամանակաշրջանն անցյալում է մնացել:
«Նավթի շուկան բարելավվում է, գինը բարելավվում է, կարծում եմ, որ վատ ժամանակները, վատ ժամանակաշրջանն ավարտվել է, այժմ ես ավելի լավ գին եմ սպասում», — ասել է նա լրագրողներին Վիեննայում ՕՊԵԿ-ի նիստի սկզբից առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նավթ ներմուծող երկրները մտադիր են քննարկել նավթի արդյունահանման նոր «առաստաղը»: Ենթադրվում է, որ մակարդակը կհասնի օրական 32,4 մլն բարել ցուցանիշի:
Ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր, որ համաձայնագրի նախագծին պատրաստ են աջակցել Սաուդյան Արաբիայի` բանակցությունների առանցքային մասնակիցներից մեկի ներկայացուցիչները:
Սահմանափակումների դեմ մտադիր են հանդես գալ Արաբական Միացյալ Էմիրությունները: Երկրի իշխանությունները փաստաթղթին կաջակցեն այն դեպքում միայն, եթե դրան միանա Իրանը: Թեհրանում իրենց հերթին բազմիցս ասել են, որ պատրաստ են քննարկել «սառեցումը» այն բանից հետո միայն, երբ արդյունահանումը հասցնեն չորս մլն բարելի:
Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները Վիեննայի նիստին չեն մասնակցի:
Նավթի արդյունահանման մակարդակի սահմանափակման հարցը վերջին անգամ քննարկվել էր Դոհայի մայրաքաղաք Կատարում: Այն ժամանակ բանակցությունները տապալվել էին:





























