Վիեննայում հանդիպումը ցույց տվեց, որ առանց հրադադարի, վստահության միջոցների ստեղծման, դժվար է ղարաբաղյան կարգավորման բանակցություններում որեւէ առաջընթաց սպասել: Այդ մասին հունիսի 2-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, հակառակ դեպքում դժվար, գրեթե անհնար կլինի առաջընթաց սպասել: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը առաջարկներով է հանդես եկել իր անձնակազմի եւ լիազորությունների ընդլայնման առումով: «Իհարկե, դա կարեւոր, բայց ոչ բավարար պայման է: Մյուս հարցերի վերաբերյալ եւս պետք է բանակցություններ ընթանան», - հավելել է Քոչարյանը:





























