Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները վաղ թե ուշ պետք է վերադարձվեն դրա կազմ: Այս մասին Կառավարության հունիսի 2-ի նիստից հետո լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Լեռնային Ղարաբաղում սահմանամերձ 800 հա տարածքի կորուստը մեկնաբանելու խնդրանքին Քոչարյանը պատասխանել է. «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանը օկուպացրել է Մարտունու ու Մարտակերտի շրջաները, որոնք ընդ որում չափերով շատ ավելի մեծ են: Եվ վաղ թե ուշ այդ տարածքները կվերադարձվեն Լեռնային Ղարաբաղին»:





























