Թուրքիայում ոչ բոլոր թուրքերն են Ցեղասպանության մասին Էրդողանի նման մտածում: Այս մասին Կառավարության հունիսի 2-ի նիստից հետո լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Օսմանյան կայսրությունում հայերի ու այլ քրիոստոնյաների ցեղասպանությունների մասին բանաձրի նախագծի վերաբերյալ Բունդեսթագում անցնող քվեարկությունը:

Քոչարյանի խոսքով, եթե խոսքը Գերմանիայում բնակվող 3 միլիոն թուրքերի մասին է, ապա առավել եւս չի կարելի վստահ լինել, որ նրանք Էրդողանի նման են մտածում: Բացի դրանից հենց բուն Թուրքիայում էլ կան թուրքեր, որոնք համարում են, որ Ցեղասպանությունը եղել է ու պետք է ճանաչվի: «Իշխանությունները հայտարարում են, որ Հայոց ցեղասպաանությունը սովորական երեւույթ է եղել: Ու եթե Ադրբեջանին, որպես Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունների ավանդույթի ժառանգորդի, հաջողվեր նույնը իրականացնել օրինակ Լեռնային Ղարաբաղում, նրանք նորից կհայտարարեին, որ դա սովորական երեւույթ է: Բայց վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ նրանց նմանօրինակ ձգտումները երբեք չեն կարող իրականություն դառնալ»,- հավելել է Շավարշ Քոչարյանը: