Հյուսիսային Իռլանդիայի Լիմավադի քաղաքում ապրող հինգ տարեկան տղան թմրանյութ է հայտնաբերել «կինդեր-անակնկալում», գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Telegraph-ին:

Հաղորդվում է, որ շոկոլադե ձուն բացելով` տղան խաղալիքի փոխարեն պլաստիկե տարա է հայտնաբերել, որում  փաթեթում սպիտակ փոշի էր: Զարմացած տղան հայտնաբերված   «անակնկալը» տվել է հորը, իսկ նա ոստիկանություն է դիմել:   

Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններն արդեն հետաքննություն են սկսել տվյալ գործով: Նախնական տվյալների համաձայն, շոկոլադե ձվում մետամֆետամին է եղել: